Սակավաջուր դարձած գետերի պատճառով Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում
Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են:
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները:
Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Մանգասարյան. Ջրային պաշարների խնդիր չենք ունենալու «լավ լուրի» համար ո՞վ է պատասխան տալու
- Արմեն Գևորգյան. Ջրային ռեսուրսների կառավարման գործընթացը պահանջում է գիտելիք և փորձ, որոնք շատ ղեկավարներ այսօր չունեն
- Հայաստանը և Արցախը՝ ջրային անվտանգության լրջագույն խնդիրների առջև
- Ամեն պահ պետք է պատրաստ լինենք թշնամու կողմից հայաստանյան ջրային միջավայրի աղտոտման. Լևոն Ազիզյան
- Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան
- Չեմ կարծում այս անգամ Ադրբեջանը բացառություն կանի․ մասնագետը՝ ջրային պաշարների հնարավոր թունավորման վտանգի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան