«Փաստ». Ամեն ինչ ձախողած իշխանությունը իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ձախողեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Քվեարկությունն այսպիսի արդյունք գրանցեց՝ 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ: Այսինքն, նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին:
Ավելի ստույգ՝ ուղղակի «ձեռնպահ» քվեարկեցին, քանի որ քննարկման ամբողջ ընթացքում ամբողջ «հոգով ու սրտով» դեմ էին արտահայտվում նման հանձնաժողովի ստեղծմանը՝ այդպես էլ որևէ առարկայական, հիմնավոր պատճառաբանություն չբերելով, թե ինչու է անթույլատրելի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:
Փոխարենը իշխող խմբակցությունը ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները պետք է առանձին գործեն: Ի դեպ, նաև ԱԺ-ում շեշտվեց, որ սա արվում է մեկ հանձնաժողովի նախագահ ավելի ունենալու, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ անձի համար հանձնաժողովի նախագահի պաշտոն ապահովելու համար:
Փաստացի, ըստ բազմաթիվ փորձագետների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես և կանխատեսվում էր, Արցախի հարցն ամբողջությամբ ձախողած, երկիրը պարտության առաջնորդած, հազարավոր զոհերի պատճառ դարձած քաղաքական ուժը իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան