Աժ-ն անտեսում է քաղհասարակության հորդորը, պահանաջն ու կոչը
Ազգային Ժողովի աշխատակազմում անտեսում, արհամարհում են քահհասարակության ՝ մասնավորապես լրագրողական կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների, փորձագետների հորդորը, պահանջը, կոչը՝ Panorama.am-ի լուսանկարչի՝ խորհրդարան մուտքի արգելքը վերանայելու որոշումն անհապաղ վերացնելու մասին։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը, որ ստորագրել է այդ որոշման ներքո, քիչ առաջ Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց, այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել, եթե լինի, խմբագրությանը տեղյակ կպահի։
Հարցին, թե ինչու քննարկում չի եղել, չե՞ն կարևորել հարցը, Գրիգորյանն արձագանքեց. «Ախր դուք բառեր եք օգտագործում, դուք նայո՞ւմ եք մեր լայվերը, նիստերը մեր նայո՞ւմ եք։ Տեսնո՞ւմ եք, որ ԱԺ հանձնաժողովների նախագահներ են ընտրում»։
Գրիգորյանին հիշեցրեցինք, որ զանգահարել ենք ոչ թե պատգամավորի, ԱԺ նախագահի կամ փոխնախագահի, որոնք մասնակցում են նիստերին, այլ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին, որը չի մասնակցում նիստերին, ելույթներ չի ունենում, չի քվեարկում։
Ուստի կրկնեցինք հարցը. «Ինչո՞ւ չի եղել քննարկում»։
«Ես չեմ կարող ասել, թե ինչու չի եղել քննարկում, կներեք։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Եթե լինի քննարկում, ես ձեզ անպայման կտեղեկացնեմ»,-ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ այդ որոշումն անհապաղ վերացնելու կոչով ու պահանջով երեկ հանդես եկան լրագրողական կազմակերպությունները, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, որոշումը խնդրահարույց որակեց Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, այն կամայական ու խոսքի ազատության սահմանփակման դեմ ուղղված քայլ որակեցին մամուլի, տեղեկատվության ազատության հարցերով փորձագետները, քննադատեցին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ընթերցողներ, խնդիրը լուսաբանվեց բազմաթիվ լրատվամիջոցներում։
Ի դեպ, իրավաբաններն էլ պնդում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրգործ հարուցի։ Մինչ այս պահը դատախազությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ չի հայտնել։
Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։ Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։
Ի նշան բողոքի, Panorama.am-ում ԱԺ նիստերի վերաբերյալ հրապարակումները թողարկվում են այս լուսանկարով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը
- ԱԺ-ում դեռ չեն վերանայել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
- ՀԺՄ-ն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված ԱԺ գործողությունները
- Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
- Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
- Բորիս Նավասարդյան. Ակնհայտորեն հետապնդում են այն լրագրողներին, որոնք անցանկալի տեղեկություններ են փոխանցում խորհրդարանի անցուդարձի մասին
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
- ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան