Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է
«Քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն»,-ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ա. Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա մանրամասնում է, որ Առուշանյանին մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։
«Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից»,-գրել է Էրիկ Ալեքսանյանը՝ չմանրամսնելով, թե որ հոդվածի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել էին ՀՔԾ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
- Փաստաբան. Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչը որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին
- Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել․ Էրիկ Ալեքսանյան
- Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
- Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
- Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան