Առաջին անգամ է ՀՀ-ում խորհրդարան ձևավորվել, որտեղ 16 ընդդիմադիր պատգամավոր քրեական հետապնդման տակ է. Արթուր Ղազինյան
«Թեկնածուն նույն անձն է, որը 2019 թ. հունվարից առնվազն ղեկավարել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, այն մի ժամանակահատված էր, երբ հիմնովին կազմաքանդվեց Հայաստանի իրավական համակարգը»,- ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական թեկանածու Վլադիմիր Վարդանյանի մասին կարծիք հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նշեց՝ եթե թվարկի, թե քանի իրավական անվտանգության սպառնալիքներ են եղել քաղաքացիների գլխին կախված երկար կտևի և հիշատակեց միայն երկուսը՝ դատարանների շրջափակումը և ԱԺ դահլիճում Սահմանադրության մեջ փոփոխության՝ ավարտված անցումային դրույթի մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությունը՝ սահմանադրության սահմանված կարգի կոպիտ խախտմամբ:
Ղազինյանը պնդեց՝ այդ օրինակները փաստում էին, որ իրավական համակարգը Հայաստանում կազմաքանդված է և ներկայումս ընտրական քրեական գործերի հարուցման դեպքերը, մեղադրանքների առաջադրումները, խափանման միջոցների կիրառումները, ձերբակալությունները դրա հետևանքն են:
«Ենթադրում էի, որ մենք այսօր քննարկում էինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, բայց պարզվում է և թեկնածուի ելույթից հասկացա, որ մենք քննարկում ենք իշխող ՔՊ կուսակցության պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը»,- ասաց Ղազինյանը և նշեց, որ այդ կարծիքին է եկել այն պատճառով, որ Վարդանյանը չի հիշատակել այն՝ առնվազ իրավական կազուսը, որն ընկած է ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավորների դեմ հարուցված քրեական գործերի հիմքում:
Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առնվազն 14-15 պատգամավորի և իր նկատմամբ այս պահին իրականացվում է քրեական հետապնդում և բացատրեց, որ նոյեմբերի 11-ին, երբ ռազմական դրության պայմաններում տեղի ունեցավ հանրահավաք, հարուցվել են քրեական գործեր, կիրառվել խափանման միջոցներ, բայց այդ 9 ամիսների ընթացքում մեկ անգամ է քննչական գործողություն իրականացվել:
«Հայաստան» դաշինքի պատգամավորը հայտնեց, որ դրա պատճառով ինքը հնարավարություն չի ունեցել Մոսկվայում Իրավաբանների միջազգային միության կոնֆերանսին մասնակցել, քանի որ ՀՔԾ-ն թույլ չի տվել բացակայել երկրից:
«Մեր խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության առնվազն 14 անդամներ յուրաքանչյուր անգամ պատգամավորական գործունեություն իրականացնելիս, արտաքին հարաբերությունների և շփումների համար պետք է դիմեն Հատուկ քննչական ծառայությանը և խնդրեն թույլ տալ որպես պատգամավոր մեկնել այլ վայր հանդիպումների։ Եւ վերջիններս պետք է որոշեն թույլ տալ, թե ոչ»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը և շարունակեց. «Կարող են ասել՝ ոչ, մենք թույլ չենք տալիս, որպես ժողովրդի ներկայացուցիչ պատգամավորներ բացակայեն ՀՀ-ից»:
Նա շնորհավորեց խորհրդարանական մեծամասնությանը հերթական աննախադեպ փաստը գրանցելու համար:
«Առաջին անգամ է ՀՀ-ում խորհրդարան ձևավորվում, որտեղ առնվազն 16 պատգամավոր գտնվում է քրեական հետապնդման տակ՝ բոլորն ընդդիմությունից»,- ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը և այն համարեց զավեշտ:
Պատգամավորը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը կողմնակալ է, հեռացել է իրավունքից, խոսում է քաղաքական պոստուլատներով, չի գտնվում օրենքի գերակայության և իրավունքի հավասարության դիրքերում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Փաստաթղթի հեղինակները կամ մինչև վերջ չեն ըմբռնել հանրային ծառայությունը, կամ որոշել են այն ասոցացնել գործադիր իշխանության հետ
- Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
- Վահե Հովհաննիսյան. Հայաստան, երկիր արոտավայր
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին