Արթուր Վանեցյան. Այս խորհրդարանում հնարավոր չէ խոսել կառուցողական աշխատանքի մասին
«Իշխանությունը, ցավոք սրտի, ունի մեծամասնություն ու կարողանում է բոլոր հարցերը քվեարկությամբ անցկացնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իշխանության՝ կառուցողական աշխատանքի մասին կոչերին։
Նա նշեց, անցած մեկ շաբաթում տեսել են, թե իշխանական թևի պատգամավորներն ինչպես պահեցին։
«Հենց ստանում են մի անհարմար հարց, այդ հարցին ուղղակի չեն պատասխանում կամ այլ թեմայի շուրջ են խոսում, կարծես թե ձեռ են առնում բոլորին։ Արդյունքում տեսնում ենք մի իրավիճակ, երբ հարցերն անմիջապես դրվում են քվեարկության ու քվեարկվում մեկ մարդու հրանգանով ու մեկ մարդու նման։ Ուստի խոսել կառուցողական աշխատանքի մասին այս խորհրդարանում, հնարավոր չէ»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերին քաղաքացիները հաճախ մեղադրում են, որ Արցախի 75 տոկոսի կորստի, հազարավոր զոհերի, Հայաստանի սահմանները խոցելի դարձնելու, անվտագային մակարդակն իջեցնելու համար մեղավոր իշխանությունների հետ են աշխատում։
«Բայց Ազգային ժողովն այն վայրն է, որտեղ պետք է գտնենք բալանսը, և կարողանանք ի վերջո կատարել այնպիսի աշխատանք, որը օգուտ կբերի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Միաժամանակ ընդդիմությունն իրավունք չունի մոռանալու, թե ինչ բերեցին այս իշխանությունները մեր երկրի գլխին։ Մենք դրա մասին պարտավոր ենք այս իշխանություններին մշտապես հիշեցնել ու թույլ չտանք, որ մոռացության մատնեն, փնտրեն այլ մեղավորներ։ Ուրիշ մեղավորներ փնտրելու ու նշանակելու գործընթացն արդեն սկսված է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժվի, ապա Վանեցյանը հիմնավոր կասկածներ կունենա
- «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը
- Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին