Արծվիկ Մինասյանը՝ «նիկոլ»-ի մասին
«Այս հոդվածով չկա նկատողություն տալու կամ նախազգուշացում հայտարարելու իրավասություն և չկա նման կարգապահական պատասխանատվություն և բացի այդ՝ նման բոլոր խախտումների դեպքերում սահմանված պատասխանատվության միջոցը պետք է լինի համաչափ, հիմնավորված և նպաստի ԱԺ նիստի բնականոն նիստի ընթացքի ապահովմանը»,-իր ելույթում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին «նիկոլ» բառի համար նկատողություններ տալուն:
Մինասյանը նշեց, որ «ԱԺ կանոնակագ» օրենքի 52 հոդվածին հղում անելով նիստում որոշակի իրավունքի չարաշահում է տեղի ունենում, երբ հայտարարվում է նկատողություն այս կամ այն պատգամավորին:
«Մինչդեռ այն, ինչ ներկայացվում է այստեղ հաճախ ԱԺ նիստի նախագահողի կողմից, ինձ շատ հիշեցնում է փողոցում ոստիկաների կողմից գործողությունը, երբ նա բերման ենթարկելուց հետո ասում է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման ենթարկեցինք: Սա, կարծում եմ՝ հավելյալ քննարկման հարց է և կանոնակարգ օրենքի կիրառման հարցում, առաջարկում եմ պարոն Վարդանյան ապագայի համար օրենբսդարական բարելավման տեսանկյունից նկատի ունենալ»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղարը:
Դիմելով Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանի՝ Մինասյանը նկատեց, որ օրենսդարության կիրառման վերահսկողության մասով բաց կա:
Ըստ պատգամավորի՝ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 122 հոդվածի համաձայն Պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքների համար միջոցառումների ծրագիր է պետք ունենալ, որպեսզի նախաքննական, վարչական մարմինները, որոնք վարչական ապօրինի բերման են ենթարկում, օրենսդրական կարգավորումներով խնդիր ունենան օրենսդրական վերահսկողության կիրառման հետ:
Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ դրանք այն հարցերն են, որոնք Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովի իրավասության ներքո են, բայց զրո արձագանք՝ եղել և հանձնաժողովի աշխատանքը տեսանելի չէ:
«Հնչեղություն ստացած քաղաքական հարցերը, որոնք փաթեթավորվում են իրավական կեղծ ձևակերպումներով և ներկայացվում են իբրև արդարադատություն կամ օրենքի գերակայություն, դրանք իրկանում ոչ մի աղերս չունեն ո՛չ իրավունքի գերակայության, ո՛չ օրենքի առաջ իրավահավասարության արդարադատության իրավական սկզբունքի հետ: Եվ այսքանից հետո կարծում եմ՝ ճիշտ չէ ակնկալել՝ որ դրական արձագանք պետք է ունենաք»,-ասաց «Հայաստան» դաշինքի քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր՝ չէր լինելու արծրունհովհաննիսյանական իրականության ձևավորումը. Արա Վարդևանյան
- Արմեն Գևորգյան. Փաստաթղթի հեղինակները կամ մինչև վերջ չեն ըմբռնել հանրային ծառայությունը, կամ որոշել են այն ասոցացնել գործադիր իշխանության հետ
- Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան