Ձեր տված տվյալներով 44-օրյա պատերազմում զոհվածները 3499 էին, հուղարկավորվածները՝ 3588. Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Երբ որ դուք տվեցիք զոհերի մասին տեղեկատվությունը, այնտեղ մի տարօրինակ բան կար, որին չցանկացա անդրադառնալ մամուլով, բայց հիմա ասեմ. Այնտեղ հունիսի 12-ի դրությամբ զոհվածները 3499 էին, անհետ կորածները՝ 419 և հուղարկավորված 3588, բայց չի կարող ավելի շատ հուղարկավորված լինի քան զոհված»,-Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նազարյանը նշեց, որ շատ այլ զինվորականների և իրադարձություններից տեղյակ մարդկանց հետ է խոսել և զոհերի թիվը իրականում պատկերացնում է, թե որքան է:
«Ես աշխարհում այն մարդն եմ, որն ամեն ինչ կտար, որ այդ թիվը ցածր լիներ 4 հազարից»,-ասաց Նազարյանը և պնդեց, որ այսօր իշխանությունից գոնե մեկը պետք է պաշտոնապես կանգնի և ժողովրդին ներկայացնի զոհերի իրական պատկերը, որպեսզի այլ թվեր հրապարակելուց մյուսները խուսափեն, քանի որ դրանք լսելուց կորուստներ ունեցող ընտանիքներում շատ վատ վիճակ է լինում:
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, թե՝ հակասություն չկա այդ թվերի մեջ, դրանք անընդհատ պակասում են և փոփոխվում և հիշատակված տարբերություններն այդ տիրույթում են:
Իր հանրահաշվին ավելացրեց՝ 44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի գործունեությունը պետք է լեգիտիմ լինի՝ ներկայացված լինելով նաև ԱԺ համամասնաությամբ ընդդիմությունը՝ նաև փորձագետների մակարդակով, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներից հետո «մեղավորներ ման չգան»:
Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ 44-օրյա քննիչ հանձնաժողովի իդեալական տարբերակը կլիներ այն, որ գլխավորվեր ընդդիմությունը՝ կառավարող խմբակցության ակտիվ մասնակցությամբ:
«Մի քանի օր առաջ Ձեր խմբակցությունից մի պատգամավոր շատ վտանգավոր այսպիսի հայտարարություն արեց. «Ոմանք կարծում էին, որ մենք ժողովրդավարությունը պետք է ստորադասեինք երկրի անվտանգությանը՝ բարեբախտաբար այդպես չեղավ», արդյո՞ք դուք և ձոր ներկայացրած քաղաքական ուժը կիսում եք այդ կարծիքը»,-Քոչարյանին արձագանքեց Նազարյանը:
ՔՊ խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ հանձնաժողովի նախագահի համար պատրաստած իր ելույթում ասել է՝ երկուսն էլ կարևորում է:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանը՝ «նիկոլ»-ի մասին
- Առաջին անգամ է ՀՀ-ում խորհրդարան ձևավորվել, որտեղ 16 ընդդիմադիր պատգամավոր քրեական հետապնդման տակ է. Արթուր Ղազինյան
- Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
- Վահե Հակոբյանը և Վլադիմիր Վարդանյանն առաջադրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին