Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակային մրցույթ
ԵՊՀ-ն հայտարարում է ԵՊՀ ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի Պետական համալսարանի պաշտոնական կայք-էջից։
ԵՊՀ 4 ուսանողներին միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին) հատկացվող կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են Երևանի պետական համալսարանի բակալավրի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում), ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել՝
. ինքնակենսագրական (CV),
. մոտիվացիոն նամակ (ինչո՞ւ եք դիմում կրթաթոշակին, ինչո՞ւ պետք է ընտրենք հենց Ձեզ),
. «Իմ հայրենիքը» թեմայով էսսե 300-400 բառի սահմաններում,
. առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ակադեմիական տեղեկագիր),
. հասարակական ակտիվությունը հավաստող տեղեկանք(ներ),
. եթե ունեք սոցիալական անապահովություն, հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ, պատերազմի մասնակից եք, ապա կցեք նաև համապատասխան փաստաթղթերը։
Նամակի վերնագիր (subject) դաշտում պետք է նշել Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ։
Դիմելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 25-ն է։ Դիմելուց հետո մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի կողմից կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։
Մրցույթն իրականացվում է «ԱյԴի Բանկ»-ի ֆինանսական աջակցությամբ
Կրթաթոշակի տրամադրման մասին կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները հարցերի դեպքում կարող են գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին