Թալիբանները ԱՄՆ-ին նախազգուշացրել են Աֆղանստանի առիթով
«Թալիբան» արմատական շարժումը հանդես Է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
վելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 «Stratofortress» ռմբակոծիչները Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերղանում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան»-ին: Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել Է ավելի քան 200 թալիբ: «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ներկայացուցչը նշել Է, որ երկրում տեղի ունեցողի հարցում մեղավոր են Աֆղանստանի իշխանությունները:
«Թալիբան»-ը ավելի վաղ հայտարարել Է, որ վերահսկողության տակ Է վերցրել Կունդուզի և Սարի-Փուլի նահանգները, ինչպես նաև Թահարի նահանգի վարչական կենտրոնը: Իրադրությունն Աֆղանստանում սրվել Է այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել հանրապեիության տարածքից, ինչը տեղի Է ունենում հաշտության համաձայնագրի շրջանակներում, որը 2020 թվականին ստորագրվել Է թալիբների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ: Ենթադրվում Է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել թալիբների ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանը հաղորդում է թալիբների «ստվերային նահանգապետի» ոչնչացման մասին
- Թալիբան շարժումը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
- Աֆղանստանի կառավարությունն ու թալիբները պայմանավորվել են փոխզիջումների գնալ