Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանը հեռավորության վրա է պահում Բելառուսին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը երբեք դեմ չի եղել Ռուսաստանի Դաշնության հետ սերտ դաշինքին, սակայն Մոսկվան դեռ հանրապետությանը հեռավորության վրա է պահում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն։
«Մենք երբեք դեմ չենք եղել Ռուսաստանի հետ սերտ միությանը, բայց մեզ միշտ հեռու են պահել», - ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ որպես դաշնակից Ռուսաստանն այլևս ոչ ոք չունի, բացի Բելառուսից:
«Գուցե դա ձեզ դուր չի գալիս, բայց փաստը փաստ է, գուցե, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե Չինաստանը լիներ ձեր դաշնակիցը, և խաղաղության համար նույնպես ավելի լավ լիներ, բայց ավաղ... », - ասել Է Լուկաշենկոն:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն ազգայնականներ է անվանել սահմանակից երկրների իշխանություններին
- Լուկաշենկոն հանձնարարել է ուժեղացնել սահմանը ապօրինի հատումից պաշտպանելու աշխատանքները