Հրդեհ Սյունիքի սահմանային հատվածում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ։
Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության, օգոստոսի 8-ին, ժամը 17։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը հայկական կողմում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։
Հարակից հրապարակումներ`
- Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է
- Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 63,9 հա տարածքում բռնկված հրդեհները
- ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ