Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացել է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած՝ «Buissup» կոնֆերանսը, որին որպես բանախոս նաև հրավիրված էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կոնֆերանսին մասնակցում էր մոտ 300 երիտասարդ: Նրանք հնարավորություն են ստացել բացահայտելու Վիվա-ՄՏՍ-ի ընկերության հաջողության գաղտնիքներն ու ծանոթանալու ընկերության հիմնադրման և անցած ուղու պատմությանը:
Վիվա-ՄՏՍ ընկերությունից մանրամասնում են, որ շուրջ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է հայաստանյան շուկայում՝ իր բաժանորդներին ապահովելով ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային համալիր ծառայություններով: Տարիների ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է թե՛ մի շարք հաջողություններ, թե՛ հաղթահարել դժվարություններ՝ կարողանալով կառուցել կենսունակ ու օրինակելի ընկերություն:
«Առանց դժվարությունների անհնար կլիներ գրանցել հաջողություններ: 16 տարի շարունակ մեր ընկերությունը հանդիպել է տարատեսակ դժվարությունների, բայց այդ տարիները դարձել են կայուն ու աստիճանական աճի տարիներ՝ օգնելով կառուցել այն ընկերությունը, որի գործունեության ականատեսն եք այսօր»,- երիտասարդներին ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«2020 թվականին՝ COVID-19 համավարակից ընդամենը մի քանի ամիս առաջ մենք փոխեցինք ընկերության կորպորատիվ տարբերանշանը՝ այպիսով շեշտադրելով ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը: Այսօր մենք գտնվում ենք թվային փոխակերպման փուլում և առաջարկում ենք շատ ավելին, քան բջջային ծառայություններ: Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելվածներ, փաթեթներ, ֆինանսավճարային գործիքներ, կորպորատիվ լուծոմներ, ամպային ծառայություններ: Մեծ պահանջարկ են վայելում հեռավար աշխատանքի համար նախատեսված լուծումները»:
Յիրիկյանը ներկայացրել է մի շարք գործիքներ, որոնք օգնում են ընկերությանը մշտապես մնալ առաջատարն այնպիսի մրցակցային ոլորտում, ինչպիսին տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաներն են: «Մենք ստիպված ենք ձեռքը միշտ պահել զարկերակին: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում»:
«Երբ ասում եմ «Մենք», նկատի ունեմ Վիվա-ՄՏՍ-ի թիմը՝ ընտանիքը: Մեր ընկերության կարևոր ձեռքբերումը մարդիկ են՝ արժեք ստեղծող բանիմաց մասնագետներ ու թիմային խաղացողներ: Իմ թիմակիցները հասկանում են Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարական կարևորությունը երկրի տնտեսության համար և առաքելությունը՝ որպես կորպորատիվ մշակույթ տարածող ընկերություն», ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Իր ելույթի ընթացքում Յիրիկյանն իր փորձով և գիտելիքով ոգևորել է երիտասարդ ապագա գործարարներին՝ հորդորելով հավատալ այն արժեքին, որը ցանկանում են ստեղծել և միշտ փորձել լինել նորարար:
«Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, իսկ նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, ուստի այդ ճանապարհին կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ձեր միտքը պատրաստ համահունչ լինել այդ փոփոխություններին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար տեխնիկական գիտելիքը հաճախ բավարար չէ: Աշխատե՛ք ձեր ինքնության ու մասնագիտական զարգացման ուղղությամբ, ձեռք բերեք առաջնորդելու կարողություն և հավատարիմ մնացեք ձեր արժեքներին»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանում գործարարության ոլորտը տարեցտարի էլ ավելի է գրավում երիտասարդների ուշադրությունը և այսպիսի կոնֆերանսները հիանալի հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բացահայտելու և կերտելու բիզնեսի հաջողության իրենց բանաձևը:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
- Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով
- Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ
- Վիվա-ՄՏՍ. Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի
- Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Կոթի գյուղում արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո