Վարդան Արամյան. Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք, իսկ չինացին՝ լավ
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը գրում է.
«Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք իսկ չինացին լավ, մենք պետք է կորուստներ ունենանք իսկ չինացին ձեռքբերումներ, մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ Չինացին՝ աշխարհը գրավելու: Պատասխանը ոչ երկրի չափերն են ոչ էլ ազգաբնակչության թվաքանակը:
Ամեն բան շատ պարզ է. Օրինակ հունիս 6-ից ցանկանում եմ 120քմ տարածքով բնակարանս կոսմետիկ վերանորոգել, կարծես գումարի խնդիր չկա, տեխնիկական խնդիրներն էլ հաղթահարված են՝ բնակարանն ամբողջությամբ դատարկված է, Բայց.
Մեկ շինանյութի մատակարարն է սխալ շինանյութ առաքում, մեկ խանութն է օրերը խառնում ու երկար սպասեցնում, մեկ մատակարարում է մի բան որ քո պատվիրածը չէ, մեկ արհեստավորին հարմար չէ որ գա աշխատանքի, մեկ արհեստավորը կա բայց նյութերը դեռ առաքված չեն և էսպես արդեն 64 օր....
Իսկ ինչ է անում չինացին, ընդամենը 15 օրում կառուցում է 30 հարկանի հյուրանոց:
Տնտեսագիտական լեզվով ասած՝ չինացու ընդհանուր գործոնային արտադրողականությունը (TFP - Total Factor Productivity) մեզանից անգամներով մեծ է, ուստի սկզբում ներկայացրածս ամբողջովին օրինաչափ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում