Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
«Վերջերս Արարատ Միրզոյանը հաստատեց, որ համագործակցել է ԱԱԾ-ի հետ և ընդգծեց «Հանուն հայրենիքի» ձևակերպումը, դուք քավոր-սանիկ հարաբերությունների մեջ եք իր հետ, Ձեր համար անակնկա՞լ էր իր այդ հայտարարությունը և արդյոք դուք երբևէ համագործակցել եք ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի»,- ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմեիր Վարդանյանին հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը պնդեց, որ ԱԱԾ-ի հետ առաջին անգամ առնչվել է ԱԺ շենքում, երբ որ լրացնում էր պետական գաղտնիքի հետ կապված համապատասխան փաստաթղթերը:
«Երկրորդ՝ Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ, երրորդ՝ այն Հայաստանի ԱԱԾ-ն է, ոչ թե այլ երկրի և չորրորդ՝ ճիշտ կլինի, ձեր գործընկերներին հարցնել, թե ով ինչքան ժամանակ է անցկացրել, որ երկրներում և ո՞ր գործակալների հետ ինչքան քննարկումներ է ծավալել»,- պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը:
Մինչ այդ ՔՊ-ական պատգամավորը չպատասխանեց Ագնեսա Խամոյանի բուն հարցին, թե բարոյապես ինչպե՞ս է իրեն զգացել, երբ ներկայիս իշխանությունները հետապնդումներ են սկսել երկար տարիներ ՍԴ-ում իրեն աջակցած Գագիկ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչպես նաև երբ շրջափակվում էին ՍԴ շենքը, որտեղ իր ողջ կարիերան էր անցկացրել Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Հայաստան, երկիր արոտավայր
- Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան