Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 9-ին, 11-ին՝ կեսօրից հետո, 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: