«Մինչև ե՞րբ սպասենք». Գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց են
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով գերիների ծնողները, հարազատները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։
«Չորս օր առաջ ենք խոսել իմ որդու հետ, ի՞նչ կարող են ասել, ասում են՝ լավ ենք։ Մենք եկել ենք այստեղ՝ իմանալու, երբ են մեր երեխաները գալու։ Վեց ամիս արդեն մեզ խաբում են, մինչև վեց տարվա ազատազրկման դատավարություն եղավ։ Մինչև ե՞րբ սպասենք, ինչի՞ն սպասենք»,- ասաց խաղաղ ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը։
«Ամսվա սկիզբ մտնում ենք, կառավարությունում մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում։ Մենք քանի ամիս է, մեր գլուխը բարձին չենք դրել։ Հիմա նորից եկել ենք, մեզ չեն ընդունում, պատասխան չունեն մեզ տալու։ Թե ո՞վ է զբաղվում էս հարցերով, էդ էլ չենք իմանում։ Ո՞ր կառույցին դիմենք, որ իմանանք, թե մեր երեխքը երբ են գալու»,-ասում է շիրակցի տղամարդը։
Նա պատմեց, որ քիչ առաջ կառավարության շենք է մտել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իրենց տեսել է, բայց չի մոտեցել, նրանց չի լսել։
«Իրենց աթոռի կռիվն են անում։ Էսօր հեչ մեկին հետաքրքիր չէ, թե քանի տղա կա այնտեղ, երբ կվերադառնան»,- ասում է շիրակցին՝ նշելով, որ պատրաստ են արդեն ամեն միջոցի դիմել, միայն թե երեխաներին վերադարձնեն։
«Մենք մեզ խաբված ենք զգում, գնա՞նք տուն, ի՞նչ անենք, մեր ընտանիքի անդամներին ի՞նչ ասենք»,- նշում է նա՝ անընդհատ ծխելով։
Հարակից հրապարակումներ`
- Իրականացվում է լրագրողների ահազանգերի ուսումնասիրություն․ ՄԻՊ
- ԱԺ պատգամավոր. Այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկը իմ համաքաղաքացին է
- Բաքուն 2 հայ ռազմագերիների դատապարտեց 20 տարվա ազատազրկման
- Գևորգ Դանիելյան. Ռազմագերիների ազատ արձակումը մեր պետության միջազգային արժանապատվության հարց է
- Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
- Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
- Բաքվում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման