Լողալը կարող է օգտակար լինել ուղեղի և հիշողության համար
Մշտապես լողով զբաղվելը կարող է օգտակար լինել ուղեղի համար. լողալը, պարզվում է, նպաստում է գլխուղեղի կոգնիտիվ գործառույթի բարելավմանը, ինչպես նաև դրանում ձևավորում է նոր նեյրոնային կապեր։ Այս մասին նշված է Մարդի Հարդին-Բեյլոր համալսարանի նեյրոկենսաբանության դոցենտ Սինա Մեթյունի «The Conversation» կայքում հրապարակված հոդվածում։
Մեթյուի խոսքով՝ լողալն ավելի օգտակար է ուղեղի համար, քան վազքը կամ հեծանվավազքը։ Իհարկե, ուղեղի վրա լողալու ազդեցությանը նվիրված հետազոտությունների մեծ մասը կատարվել է առնետների վրա, քանի որ այդ կրծողները զգալի գենետիկ և անատոմիական նմանություններ ունեն մարդկանց հետ։
Նման փորձարկումներից մեկի ժամանակ գիտնականները խոստովանել են, որ լողալը խթանում է որոշակի ուղեղային ուղիներ։ Դրանք կարող են կանխել հիպոկամպի բորբոքումը, ինչպես նաև խանգարել ապոպտոզին՝ բջիջների ծրագրվող մահվան պրոցեսին։ Լողալը նաև երկարացնում է նեյրոնների կյանքը և նվազեցնում ծերացման կոգնիտիվ հետևանքները։
Հասկանալու համար, թե ինչպես է լողալն ազդում հիշողության վրա, մասնագետները առնետներին ստիպել են ամեն օր լողալ մեկ ժամվա ընթացքում, ինչից հետո դրանց տեղավորել են վեց ուղիներ ունեցող լաբիրինթոսում։ Դրանցից մեկում փակ պլատֆորմ կար, և կրծողներին տալիս էին վեց փորձ՝ այն գտնելու համար։
Մեկ շաբաթ հետո գիտնականները նկատեցին, որ առնետների կարճաժամկետ և երկարաժամկետ հիշողությունը բարելավվել է, քանի որ ավելի քիչ սխալներ էին գործում լաբիրինթոսն անցնելիս։ Մասնագետները ենթադրել են, որ լողալը կարելի է օգտագործել որպես մարդկանց մոտ նյարդահոգեկան խանգարումների պատճառով վնասված ուսուցման և հիշողության վերականգնման միջոց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները