Վրաստանում COVID-19-ի հետևանքով 1 օրում 44 մարդ է մահացել
Վրաստանում COVID-19-ի հետևանքներից վերջին 24 ժամվա ընթացքում 44 մարդ է մահացել. Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին յոթ ամսվա ընթացքում՝ հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակի հետևանքով մահացել է 6.128 հիվանդ: Օրական մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է դեկտեմբերի 19-ին. մահացել էր 53 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 2.236-ով՝ հասնելով 450.149 -ի:
Տվյալները ստացվել են ավելի քան 23.4 հազար թեստի հիման վրա: Այդպես, վերջին օրվա ընթացքում հայտնաբերման ցուցանիշը կազմել է 9.54 տոկոս, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 8.74 տոկոս, իսկ վերջին շաբաթվա համար՝ 9.75 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները