Հարկահավաքության ցուցանիշները ևս գոհացուցիչ չեն. Մակարյան
Հայաստանում տնտեսական աճ է գրանցվում, բայց աղքատությունը չի նվազում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Միջազգային կառույցների գնահատականով 3.5 % աճ է նախատեսված, սակայն դա բավարար չէ: Մրցունակության զեկույցներով նշում են, որ Հայաստանում երկնիշ աճ պիտի լինի, եթե 5% էլ լինի՝ բավարար չէ, 9%-ը նոր տեսանելի կլինի»,-ասաց Մակարյանը:
Նա նկատեց, որ տնտեսական աճ կարծես թե կա, բայց միգրացիայի տեմպերը նույն են, գործազրկության մակարդակը նույնն է:
«Հարկահավաքության ցուցանիշները ևս գոհացուցիչ չեն, չնայած խոշոր գործարարների հետ վարչապետը հանդիպումներ ունեցավ, ստվերի դեմ պայքար էր հայտարարված, բայց արդյունքները բավարար չեն»,-նշեց Մակարյանը:
Ըստ նրա՝ բիզնեսմենները գիտեն, թե ովքեր են իրենց մրցակիցները, ովքեր են նրանց թիկունքում կանգնած: Այդ մարդկանց կողմից աստիճանաբար բիզնեսի զավթում է տեղի ունենում, և ովքեր կապեր չունեն պաշտոնյանների հետ, տանիք չունեն՝ դուրս են մղվում. «Բնականաբար, անհավասար մրցակցություն է ձևավորվում, դրա համար էլ դժվարանում է հարկերի հավաքման խնդիրը»:
Նա հայտնեց, որ ՀՆԱ-ի մեջ հարկերը 22%-ի հազիվ են հասել, իսկ մեր հարևան երկրները մեզանից բարձր են այդ ցուցանիշով. «Իրավիճակը փրկում են այն մարդիկ, որոնք անընդհատ բարեգործություն են անում, եթե մնայինք բյուջեի հույսին, շատ վատ վիճակում կլինեինք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում