Լավրովն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը
Այսօր կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի վերաբերյալ հարցեր։
Ըստ աղբյուրի, տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունների տարբեր ասպեկտների կատարման վերաբերյալ առարկայական կարծիքների փոխանակում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի կարգավորման ուղիները։
Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հնարավորինս շուտ վերականգնումը։
«Նախարարները գոհունակությամբ նշել են ռուս-ադրբեջանական բազմակողմանի հարաբերություններում առկա զարգացումը, առևտրատնտեսական կապերի աճը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան