Հայաստանում վթարի է ենթարկվել ռուս զինծառայողների մեքենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով Հայաստանում ռուսական բազայի զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավոր են։ Վթարի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 8-ին, առավոտյան ժամը 7 -ի սահմաններում, Թալին գյուղի տարածքում:
Նախնական տվյալներով ՝ զինվորը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը, մեքենան կողաշրջվել է փոսի մեջ:
«Մեկ պայմանագրային զինծառայող ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Վթարի ժամանակ մեքենայում գտնվող չորս պայմանագրային զինծառայողներ, միջին ծանրության վնասվածքներով, անհապաղ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», – ասվում է հայտարարության մեջ։
Զորամասի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ միասին ստուգում է անցկացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է