Ունեցե՞լ եք երաշխիք, որ ապրիլյան հանձնաժողովի անդամներից հույժ գաղտնի տեղեկության արտահոսք տեղի չի ունենալու.Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պահանջել և ստացել է հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք հասանելի են դարձել հանձնաժողովի անդամներին. Դուք որպես հանձնաժողովի նախագահ, հետամուտ եղե՞լ եք քրեական գործի հարուցման նախաքննության, ունեցե՞լ եք երաշխիք, որ հանձնաժողովի անդամներից արտահոսք տեղի չի ունենալու»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Ղազինյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ «Նորավանք» կայքում հրապարակվել է հոդված, որում ասված է, թե հավանական է, որ հանձնաժողովը եղել թուրքական հատուկ ծառայությունների օպերացիա։
Նկատելով, որ հոդվածում խորացված և առանձին կետերով ներկայացված է, թե ինչի հիման վրա է այդ վարկածը՝ Արթուր Ղազինյանը հարցրեց. «Հաշվի առնելով, որ հանձնաժողովը պահանջել և ստացել է հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք հասանելի են դարձել հանձնաժողովի անդամներին, դուք որպես հանձնաժողովի նախագահ, հետամուտ եղե՞լ եք քրեական գործի հարուցման նախաքննության, ունեցե՞լ եք երաշխիք, որ հանձնաժողովի անդամներից արտահոսք տեղի չի ունենալու»։
Անդրանիկ Քոչարյանն հայտարարեց, որ հրապարակումը կեղծ է եղել, քանի որ եթե այդպիսի արտահոսք լիներ, ապա բոլորը դրա մասին տեղյակ կլինեին։
Նրա խոսքով՝ ինքը և հանձնաժողովի անդամները հստակ գիտակցել են, թե ինչ բան է պետական գաղտնիքը, «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, իսկ փորձագետերն ունեցել են այդ օրենքի հավաստիացումը։
«Որևէ պետական գաղտնիք դուրս չի եկել առաջին բաժնի պատերից դուրս»,-հավաստիացրեց Անդրանիկ Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց, թե Քոչարյանը երաշխավորե՞լ է, որ բոլորը գտնվել են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի տիրույթում:
ՔՊ պատգամավորը պնդեց, որ քննության բոլոր մասնակիցները տվել են ստորագրություն։
«Երբ իմ մանդատը կթարմացվի, անպայման ԱԱԾ տնօրենի հետ անձամբ զրույց կունենամ ձեր բարձրացրած հարցի բովանդակության մասին»,-խոստացավ Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես լավ չեմ պատկերացնում այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են հանցագործությունը.Հայկ Մամիջանյան
- Արծվիկ Մինասյանը՝ «նիկոլ»-ի մասին
- Առաջին անգամ է ՀՀ-ում խորհրդարան ձևավորվել, որտեղ 16 ընդդիմադիր պատգամավոր քրեական հետապնդման տակ է. Արթուր Ղազինյան
- Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
- Վահե Հակոբյանը և Վլադիմիր Վարդանյանն առաջադրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին