Արսեն Բաբայան. Եթե ԱԺ նախագահն այս պրիմիտիվ կանոնը չգիտի, ապա ավելի ճիշտ կլինի շարունակի սերիալներում նկարվել
Իրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը, արձագանքելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «մեր թիմի ղեկավարը ՀՀ ղեկավարն է, նաև ձեր ղեկավարն է», գրել է.
«Ոչ, Ալեն: ԱԺ նախագահը պարտավոր է իմանալ, որ վարչապետը ՀՀ ղեկավարը չէ: Վարչապետը գործադիր իշխանության ղեկավարն է, և եթե ԱԺ նախագահը (օրենսդիր իշխանության ղեկավարը) այս պրիմիտիվ կանոնը չգիտի, ապա ավելի ճիշտ կլինի շարունակի սերիալներում նկարվել:
Իսկ մեր ղեկավարը ձեր վարչապետն ընդհանրապես չի կարող լինել: Լրիվ հակառակն է, մենք ենք քո և ձեր վարչապետի ղեկավարը: Ավելի պարզ՝ մենք քո և ձեր վարչապետի գործատուն ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան