Եռաբլուրում սպառնում են արտաշիրիմումով
Panorama.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել 44-օրյա պատերազմում մարտիրոսված մեր Հերոս տղաների՝ Եռաբլուրում տեղադրվելիք շիրմաքարերի շուրջ ստեղծված իրավիճակը։
Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ շիրիմները քանդել են միանման շիրմաքարեր դնելու նպատակով,սակայն դեռ շիրմաքարի հաստատված որոշում չկա։
Պատճառը Պն-ի կողմից ներկայացված էժանագին և ոչ պատշաճ շիրմաքարերն են,որոնք ըստ ծնողների այնքան գորշ են ու այնքան էժանագին, որ բացառում են դրանք որպես նմուշ քննարկել։
Ըստ panorama.am-ին՝ հերոսների ծնողների պատմածի, երեկ Եռաբլուրում ոմն Ավետիսյան Վարդան անունով գեներալ, հանդիպում է ունեցել մի խումբ ծնողների հետ՝ իբր լսելու բոլորի կարծիքները շիրմաքարերի հետ կապված։ Սակայն վերջում բառացիորեն հասկացրել է, որ տեղադրվածները ուղղակի նմուշներ են և, եթե ծնողները չգան ընդհանուր հայտարարի, դրվելու է այն, ինչ արդեն գնված է և որոշված՝ անկախ ամեն ինչից։
Եվ վերջում հավելել է, որ քանի որ Եռաբլուրը պետական զորամաս է, ապա ծնողը պետք է համակերպվի նշված պայմաններին, հակառակ դեպքում պետք է արվի արտաշիրիմում և տղաներին տեղափոխեն ընտանեկան գերեզմանատուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան