«Թշնամին նա է, ով սկսել է հետապնդումը». Զախարովան՝ ուկրաինացի ցատկողի հետ սկանդալի մասին
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է՝ նրանք, ովքեր հետապնդել են մարզիկ Յարոսլավ Մագուչիխին Մարիա Լասիցկենեի հետ լուսանկարվելու համար, դարձել են Ուկրաինայի թշնամիները: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն, վկայակոչելով Զախարովայի Telegram-յան ալիքին։
Լրատվականը հիշեցնում է, որ սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ Լասիցկենեն և Մագուչիխը շնորհավորել են միմյանց Տոկիոյի Օլիմպիական խաղերում հաջող ելույթի համար:
Բարձրացատկում Լասիցկենեն դարձել է առաջինը, Մագուչիխը` երրորդը:
Կիրակի օրը Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Տոկիոյից վերադառնալուց հետո կհանդիպեն Մագուչիխիի թիմի հետ:
«Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունում ասել են, որ նման լուսանկարները կարող են դառնալ թշնամու տեղեկատվական հատուկ գործողությունների օբյեկտ: Ափսոս, չեն հավելել, որ թշնամին նա է, ով Ուկրաինայում սկսել է վիրավորել իր իսկ մարզուհուն այդ լուսանկարի համար։ Նրանք են Ուկրաինայի իրական թշնամիները։ Իսկ մեր մարզիկները ցույց են տվել համաշխարհային մասշտաբի դաս՝ ցուցադրելով մաքուր սպորտ առանց քաղաքականության և ինտրիգների»,- հայտարարել է Զախարովան։