Ես լավ չեմ պատկերացնում այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են հանցագործությունը.Հայկ Մամիջանյան
«Անդրանիկ Քոչարյանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ, իսկ պատերազմից հետո երկու անգամ ՆԱՏՕ-ում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածության, Ֆ16-երի մասին բարձրաձայնման փաստ ես ԱԺ կայքում չգտա»,-ելույթ ունենալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա հիշեցրեց, որ ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովի նախագահ է առաջադրել մի մարդու, որը նախորդ խորհրդարանում հայտարարել էր, թե՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:
Նկատելով որ, Անդրանիկ Քոչարյանն Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու դեմ ելույթ ունենալուց փաստարկել էր, որ ԱԺ-ն երբեք չի կարող հայտնվել լուսանցքում՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորներից շատերը տեղյակ չէին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերից:
«Կամ ձեր գործընկերները, որ պնդում էին, թե կապ չունեն այդ փաստաթղթի հետ, ստում էին, կամ խմբային պատասխանատվություն են կրում այդ փաստաթղթերի համար, եկեք կողմնորոշվենք, որպեսզի հասկանանք, թե քաղաքական պատասխանատվությունն ում նկատմամբ կիրառենք»,-առաջարկեց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցին՝ Մամիջանյանը շեշտեց, որ լավ չի պատկերացնում, այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են իրենց հանցագործությունը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանն անուղղակիորեն բանակին վերագրեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեղավորությունը՝ ասելով, որ եղել են զինվորականներ, որոնք այնքան էլ պատրաստակամ չէին աշխատում:
«Հայոց բանակը մեղք չունի, նա այն նույն հաղթական բանակն է, որը հաղթել է 90-ականներին և որը հաղթել է Ապրիլյան քառօրյայի ժամանակ, միակ փոփոխված բանը երկրի ղեկավարությունն է»,-շեշտեց պատգամավորը և պնդեց, որ պատերազմում պարտության մեղավորներին պետք է փնտրել փոփոխված օղակում:
Անդրադառնալով պաշտպանության նախարարի վերջին հայտարարությանը՝ պատգամավորը հարց տվեց, թե նախարարը պետք է հրաման տար, որ մի մետր առաջ եկող թշնամուն կրակեն և իշխող խմբակցությանը հարցրեց, թե կարող են ասել, թե երբ է եղել հակառակ հրամանը՝ նրանց հորդորելով ընդունել ընդդիմության պնդումը, որ նախկինում եղել է սահմանախախտ Ադրբեջանցու վրա չկրակելու հրաման:
Իր խոսքի վերջում Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ ինքը իր դեմ մեղք գործած կլիներ, եթե իր ելույթում չհիշատակեր, թե ինչ բառամթերքներով է ԱԺ հանձնաժողովիդիտարկվող թեկնածուն խոսում լրագրողների, կին քաղաքական գործիչների հետ, որը, իր ընկալմամբ, անթուլատրելի է:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանը՝ «նիկոլ»-ի մասին
- Առաջին անգամ է ՀՀ-ում խորհրդարան ձևավորվել, որտեղ 16 ընդդիմադիր պատգամավոր քրեական հետապնդման տակ է. Արթուր Ղազինյան
- Արմեն Գևորգյան. Փաստաթղթի հեղինակները կամ մինչև վերջ չեն ըմբռնել հանրային ծառայությունը, կամ որոշել են այն ասոցացնել գործադիր իշխանության հետ
- Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
- Վահե Հակոբյանը և Վլադիմիր Վարդանյանն առաջադրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում
- Այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան