Որքա՞ն ձմերուկ օրական կարելի է ուտել
Երեխաները կարող են օրական 80-150 գրամ ձմերուկի միջուկ ուտել, իսկ մեծահասակները՝ 500 գրամ, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Ընդ որում, ձմերուկը, ըստ ռուս մասնագետների, չի կարելի օգտագործել ածխաջրերով հարուստ սննդի հետ:
Մանկաբույժ Մարինա Լերմանը պնդում է, որ 2-3 տարեկան երեխայի համար նախատեսված ձմերուկի չափաբաժինը չպետք է գերազանցի 80-100 գրամը: 3-6 տարեկանում ձմերուկի միանգամյա ընդունումը կարելի է ավելացնել մինչև 150 գրամի: Իսկ մինչև 2 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում ձմերուկ օգտագործել, քանի որ այն կարող է սննդային ալերգիա առաջացնել:
Բժիշկ-թերապևտ Ելենա Տիխոմիրովան, իր հերթին, նշել է, որ մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ ավելի, քան 500 գրամ ձմերուկ՝ պայմանով, որ դրա հետ այլ ածխաջրեր չօգտագործվեն: Ըստ մասնագետի՝ ձմերուկ թույլատրվում է ուտել օրվա ցանկացած ժամի, բայց ոչ քնելուց առաջ:
«Պետք չէ սննդի մեկ ընդունման ժամանակ մեկ կիլոգրամ ձմերուկ ուտել, քանի որ մեր օրգանիզմը չի կարող միաժամանակ յուրացնել 60 գրամ մաքուր ածխաջրեր: Կստացվի, որ նա 20-30 գրամը կյուրացնի, իսկ մնացածը ճարպի կվերածի»,-նշել է Տիխոմիրովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները