Սևանա լճից մայիսի 25-ից օգոստոսի 8-ը իրականացվել է ավելի քան 161մլն. մ³ ջրառ
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 2-8-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.70մ (08.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.446մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 8-ը ներառյալ՝ 161.579մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.068մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 8-ը ներառյալ՝ 132.986մլն. մ³»,- հայտնում է կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին