Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
«Պարոն Վարդանյան, եթե չուտենք, չխմենք ու ձեզ լսենք՝ Հայաստանում իդեալական վիճակ է, մի երկու իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք և ամեն ինչ լավ կլինի, բայց, ցավոք, մենք ձեր և ՔՊ իրականությունում չենք»,- պետաիրավական հարցերի նախագահի ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Վարդանյանի ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր. «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե որոշակի ամայի տարածքներ» և հորդորեց վերջինիս կոնկրետ ասել, թե ի՞նչ նկատի ունի ամայի տարածքներ ասելով և նշի Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում է ամայի տարածքներ:
Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց, թե երբ է իշխող ուժը հասցրել փոխել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որում ամրագրվում է, որ ՀՀ Զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը
Վլադիմիր Վարդանյանը պատգամավորին հորդորեց ուտել և խմել, քանի որ չուտելը վատ է առողջությանը և նշեց, որ իրականությանը երբեք վարդագույն ակնոցներով չի նայել:
ՔՊ թեկնածուն հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հրապարակված խոսքերն իր ելույթից անջատվել են այն բանից հետո, երբ ինքը խիզախություն է ունեցել որոշ ուժերի անվանել 5-րդ շարասյուն:
«Ձեզ երևի պետք է, որ ծանոթ լինի Terra nullius դոկտրինը, ինչը նշանակում է տարածք, որը որևէ մեկին չի պատկանում, խոսքը վերաբերում է կղզիներին, որոնք տեսականորեն կարող են ինչ-որ մի տեղ առաջանալ հրաբուխներից»,- պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը և հավաստիացրեց, որ այդ հաղորդման ժամանակ ներպետական կոնսոլիդացիայի կոչ է արել, որը հնարավորություն կտար ավելի արդյունավետ պաշտպանել սահմանները:
Քրիստինե Վարդանյանը խնդրեց հստակ ասել, թե որն է ՀՀ ում ամայի տարածքը, և չխուսափել պատասխանից, իսկ եթե Վլադիմիր Վարդանյանը սխալվել է, ապա պետք է ներողություն խնդրի:
ՔՊ պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ սահմանից ներս գտնվող յուրաքանչյուր թուփ և քար գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան