Օգոստոսի 9-ը՝ գրքի սիրահարների համաշխարհային օր
Շատ Տոներ, ծնվելով որևէ երկրում և ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ ոչ պաշտոնական), շնորհիվ այն բանի, որ դրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս։
Այսօր նշվում է Գրքի սիրահարների համաշխարհային տոնը։ Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ ձեռք բերեց աշխարհի այլ մասերում՝ դառնալով Գրքի սիրահարների համաշխարհային օր: Այն նշվում է ամեն տարի օգոստոսի 9 -ին: Այս մասին գրում է calend.ru-ն։
Հարկ է նշել՝ ընթերցանության սերը, որը ձևավորվել է տարբեր ձևերով, բայց պահպանվել է տարբեր ժողովուրդների ավանդույթների մեջ, առաջացրել է միջազգային կարգավիճակի մի քանի տոներ՝ նվիրված գրքին՝ որպես մշակութային եզակի երևույթ:
Այս տոնը նշում են գրողները, բանաստեղծները, հրատարակիչները, տպարանները, գրախանութներն ու կրպակները։
Ընթերցողներն այն մարդիկ են, որոնց համար էլ հենց գիրքը ստեղծվում է։
Գրքի կախարդանքը յուրահատուկ հաղորդություն է: Այն մարդը, ով սիրում է կարդալ, անկախ գրական ժանրից, իր համար սիրած գրքի հետ հանդիպումը երանելի պահ է, իսկ նոր ստեղծագործություն կարդալու սկիզբը իր համար հանելուկային աշխարհ է, որի մեջ պետք է ընկղմվել:
Շատերի համար կարդալը հիմնական զբաղմունք է: Այս հոբբին չի պահանջում որևէ հատուկ ուսուցում, սարքավորումներ և ծախսեր, բացառությամբ գրքի գնման միջոցների, այն կարդալու ազատ ժամանակի հատկացված մասի, ինչպես նաև միջավայր, որը չի խանգարի այդ աշխարհում ընկղմվելուն:
Բոլոր նրանք, ովքեր միանում են այս օրվա տոնակատարությանը, տարբեր կերպ են նշում: Ինչ-որ մեկի համար լավագույն տարբերակը ժամանակ հատկացնելն է, հանգիստ տեղ գտնելը, ամենօրյա խնդիրների մասին մի քիչ մոռանալը, գիրքը վերցնելը և հաճույք ստանալը։ Իսկ ինչ-որ մեկը ուրախ կլինի պարզապես թափառել գրախանութում՝ իր համար գնելով երկար սպասված գիրքը կամ նվիրել ընկերոջը:
Գրքի խանութներն ու հրատարակիչները ցուցահանդեսներ ու վաճառքի տոնավաճառներ են անցկացնում` գրքի սիրահարների օրվա կապակցությամբ: Գրողները ներկայացնում են իրենց նոր ստեղծագործությունները՝ ինքնագիր տալով ընթերցողներին որպես հուշանվեր:
Այսպես է ժողովրդականացվում ընթերցանությունը։ Սա նաև այս տոնի առաքելություններից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի հաղթողները
- Մեկնարկում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը