«Ժողովուրդ». Առաջիկա օրերին ևս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ և 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ ևս ընտրվեն:
Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը ևս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել և պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա:
Հաջորդ թիրախում Արմեն Գևորգյանն է, որի ունեցվածքից սկսած մինչ պետական ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին ևս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, և ԱԺ-Ն սկսի իր գործունեությունը:
Այդ քվեարկությունները ամենատարբեր կանխատեսումներով հազիվ թե այս շաբաթվա վերջ հասցնեն կազմակերպել: Նկատելի է, որ խորհրդարնական ընդդիմությունը ամբիոնի կարիքը շատ ուներ և օգտագործում է խորհրդարանական բոլոր վայրկյանները: Իշխանությունը ստիպված է լսել ամենասուր քննադատություններ իր հասցեին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան