
Էդգար Ղազարյան. Սա պատմական փաստ է, որը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանը ղեկավարելու ժամանակաշրջանում
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս լուսանկարն ու գրել.
«2021 թվական․ Հայաստանի Հանրապետության տարածքում, հայ-ադրբեջանական սահմանին ծածանվում են երկու եռագույն դրոշները, որոնցից ոչ մեկը չունի Հայաստանի ազգային գույները։ Սա էր ապագան, որը հաստատվել է Աբուլֆազի կողմից Հայաստանը կործանելուց և նախկին՝ կարմիր, կապույտ, նարնջագույնը մերժելուց հետո։
Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ է մտածում, ով ինչ է անում, ով ում է ընտրում, սա պատմական փաստ է, որը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի (Աբուլֆազի) կողմից Հայաստանը ղեկավարելու ժամանակաշրջանում»։