Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը. Իշխան Սաղաթելյան
«Այն գործադիր իշխանությունը, որը շրջափակել է ՀՀ Սահմանադրական դատարանը, այն ԱԺ-ն, որի պատգամավորները իրենց կուսակցության ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի խոսելու արդարադատության համակարգից և դրանցում բարեփոխումներ իրականացնելուց»,-ելույթ ունենալով Պաշտպանության և անվտանգության և Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ՝ հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելայնը:
Նա հիշեցրեց, որ իշխանությունները հայտարարեցին վեթինգ և, որ արդարադատության համակարգից հեռացնում են կոռումպացված դատավորներին, բայց պարզվեց, որ իրականում վերադարձնում են կոռումպացված դատավորներին, նույնիսկ նրանց, որոնց, իրենց որակավորմամբ, նախկին կոռումպացված իշխանությունները հեռացրել էին դատական համակարգից:
Նկատելով որ իշխանությունները խոսում են օրենքի դիկտատուրայից՝ Սաղաթելյանը դիմեց ժողովրդին՝ պնդելով, որ դա բլեֆ է և բացատրեց, որ երբ խոսքը օրենքի և իրավունքի գերակայության և իրավահավասարության մասին է՝ իշխանությունները դրանց հետ որևէ առնչություն չունեն:
«Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և հավելեց .«Դուք պարզապես այդ բարեփոխումների տակ ցանկանում եք հաստատել մեկ մարդու իշխանություն, կամ բռնապետություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան