Լիտվայում COVID-ի սահմանափակումների հակառակորդները պահանջում են կառավարության հրաժարականը
Լիտվայի մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով նոր սահմանափակումների դեմ բողոքողները պահանջում են Սեյմի և կառավարության հրաժարականը, գրում է «Ռիա Նովոստին»։
Ինչպես հայտնում է SputnikLithuania-ն, սահմանափակումների հակառակորդներն առավոտյան հավաքվել են խորհրդարանի դիմաց գտնվող հրապարակում։ Մասնակիցներից մեկի խոսքով՝ առնվազն 20 հազար մարդ մի քանի րոպեի ընթացքում եղել է ակցիայի մեկնարկին։
«Ճաշից հետո ցուցարարները սկսեցին խորհրդարանի շենքի շուրջ կազմել շղթա և կոչ անել պատգամավորների ու կառավարության հրաժարականը՝ վանկարկելով «Դուրս եկեք Սեյմից, ամոթ, ամոթ, ամոթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ցուցարարները նաև ծուխ, ձայնային ազդանշաններ են արձակել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա