10.08.2021. Հադրութից ու Վարանդայից աճյուններ ու մասունքներ են հայտնաբերվել
Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն:
Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից հայտնում են, որ մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:
Հիշեցնենք, որ երեկ՝օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չէր հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- 06.08.2021. Վարանդայում աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
- 5.08.02 - Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն
- 04.08.2021. Վարանդայից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
- 6 աճյուն՝ Վարանդայից և Կարմիր Շուկա-Շեխերից
- 02.08.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
- 29.07.2021. Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել
- Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա