Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը․ ՄԻՊ
Հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, տեղեկացնում է ՄԻՊ-ը։
Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:
«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ»,- քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի հողատարածքները
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները գողացել են Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ
- Ադրբեջանական ԶՈՒ-երն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․ ՄԻՊ
- ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»
- ՄԻՊ-ի ահազանգը. Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում արժանապատվությունը խախտող պայմաններ են
- ՄԻՊ. Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան