Արդյոք օրենք չի՞ խախտվել Մակունցին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելով. Առավոտ
Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ արդյոք օրենք չի՞ խախտվել Լիլիթ Մակունցին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելով, քանի որ Մակունցը նախկինում դիվանագիտական որևէ աշխատանք չի կատարել և նմանատիպ պաշտոն չի զբաղեցրել, և ըստ Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ մրցույթի հիման վրա պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ սահմանված փորձաշրջան անցնելուց հետո։
Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր
դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում. «Կցորդ, երրորդ
քարտուղար` առնվազն երեք տարի. երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ
քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի, երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի»:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացված դրական եզրակացության հիման վրա:
Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի
համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ` ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ»։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
- «Ժողովուրդ». Մակունցը հավաքել է իշխանական պատգամավորներին. Ի՞նչ են քննարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան