
Ջավախքում ակտիվացել է հետհրաբխային գործընթացը
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Ջավախքում հաճախակի են դարձել ստորգետնյա ցնցումները, երբեմն երկրաշարժերը տեղի են ունենում մի քանի օր անընդմեջ, երբեմն էլ օրը մի քանի անգամ: Հիմնականում այդ ցնցումները ուժգին չեն և բնակչության մեծամասնությունը դրանք չի նկատում:
JNEWS-ը Վրաստանի սեյսմոլոգիական մոնիտորինգի ազգային կենտրոնից ճշտել է Սամեբա գյուղի մոտակայքում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի պատճառները:
«Ջավախքի համար ոչ մի առանձնահատուկ բան չկա, սա Կովկասի և Վրաստանի ամենաակտիվ շրջաններից է, ուստի սեյսմիկ ակտիվության աճ գրանցվել է, գրանցվում է և դեռ գրանցվելու է: Պատմականորեն ակտիվ տարածաշրջան լինելուց, բացի հետհրաբխային գործընթացն այժմ ակտիվացել է և արտահայտվում է երկրաշարժի տեսքով: Ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում: Որևէ խնդիր չկա, շատ հաճախ լինում են 3-5 բալանոց ցնցումներ: Ես չեմ կարծում, որ դրանք վտանգավոր են, այն կարող է պարզապես տհաճ լինել բնակչության համար», – ասել է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Բավրայից 19 կմ հյուսիս-արևելք
- Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին