Սամսոն Գրիգորյան. Մեր խնդիրը միայն եկամուտ հարկե՞լն է
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է.
«Չինաստանից Հայաստան 20 ֆուտ կոնտեյների արժեքը 12.000$՝ նախկինում 3.500-4.000։
Լարսում բեռնատարները օրերով կանգնում են, չնայած որ ամառ է, ոչ մի եղանակային խնդիր չկա։ Հետաձգման ամեն օրը մոտ 100$ է արժենում լոգիստիկ ընկերության՝ հետևաբար տնտեսվարողի վրա։
Միջազգային խնդիրներ են, գլոբալ խնդիրներ են։
Տեսնես մեր իշխանությունները փորձու՞մ են գոնե մեղմել իրավիճակը, փորձու՞մ են մեր տնտեսվարողի համար որևէ շահեկան պայման ստեղծել։
Թե՞ մեր խնդիրը միայն եկամուտ հարկելն է։
ՀԳ Թուրքիայից ներկրողների դեմ պայքարի մի միջոց էլ նման խնդիրները լուծելը կլիներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում