Իրավունք 19:11 10/08/2021 Հայաստան

Քննչական կոմիտեն՝ Գյումրու նախկին քաղաքապետի կողմից պաշտոնի չարաշահման և կեղծիքի 19 դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերի օժանդակությամբ, 2001-2011թթ. ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ՝ պետության և համայնքի շահերին պատճառելով էական վնաս, իսկ որոշ դեպքերում՝ անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ: 

Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2001թ. հունիսի 25-ի որոշմամբ բարեկարգման, կանաչապատման, բացօթյա սրճարանի կազմակերպման, բացօթյա էստրադայի տեղադրման և այլ փոքր օբյեկտների տեղադրման ու կառուցապատման նպատակով քաղաքային զբոսայգու՝ 0.13 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրել է իրեն և եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին:

Այնուհետև՝  2002թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինարարության թույլտվությունը` քաղաքային զբոսայգու տարածքում՝ նույն հողամասում, սրճարանային համալիրի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար, ապա՝ 2006թ. նոյեմբերի 1-ին, «Անբերդ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանային համալիրի լրակառուցման և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել է նաև 0.103520 հա մակերեսով հողամասը:

Այնուհետև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմված կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 5 տեղեկանքները ներկայացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանմանը, որոնց մեջ ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված հողամասերի շարքում: Նշված տեղեկանքների հիման վրա՝ նշված հողամասերի նկատմամբ  2006թ. դեկտեմբերի 26-ին գրանցվել է «Անբերդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի արդյունքում 3.043.488 ՀՀ դրամ կադաստրային արժեքով քաղաքային զբոսայգու հիշյալ հողամասը Վ.Ղուկասյանը փաստացի դարձրել է իր և եղբոր սեփականությունը:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Ֆուրմանով փողոցի հարևանությամբ գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 300.0 քմ մակերեսով Սայաթ-Նովա 6 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2006թ. մայիսի 30-ին, նշված 2․734․200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է ՓԲԸ-ի` վարչական շենք կառուցելու նպատակով:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, 2006թ. օգոստոսի 11-ին խախտելով «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի հարևանությամբ գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 655.0քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել վերոնշյալ «Անբերդ» ՍՊ ընկերությունը: Այնուհետև իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 655.0քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, ապա՝ 1.925.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որից հետո՝ 2007թ. հոկտեմբերի 4-ին, տվել է շինարարության թույլտվությունը, և հողամասի վրա կառուցվել է առևտրի և սպասարկման օբյեկտ:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է զինվորական սովխոզի տարածքի 210.0քմ չափերի հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 210.0քմ չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, որ իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն, հիշյալ հողամասն օտարել է իրեն, որից հետո հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել է օրինական:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է նախկին զինվորական սովխոզի տարածքի 400.0քմ չափերի Ա06-303 ծածկագրով հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 400.0քմ չափերի չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն՝ օտարել է իրեն և հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, 2006թ. հոկտեմբերի 6-ին հանդիսանալով համայնքի աճուրդային հանձնաժողովի նախագահ, դիտավորյալ իր կողմից կայացրած պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշման մեջ չի ներառել այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան: Ապա՝ նույն օրը կայացած աճուրդի ընթացքում 3.857.427 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված շինությունն օտարել է քաղաքացու, որից հետո՝ 2008թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինության քանդման թույլտվությունը:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 31 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 1598.75 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո` 2007թ. նոյեմբերի 19-ին, հիշյալ 3.060.007 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել է ՍՊԸ-ի:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարն, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 100.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. դեկտեմբերի 3-ին, հիշյալ՝ 765.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով Մարմաշենի խճուղի 9/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վ. Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. մարտի 17-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը 2008թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող հողատարածքն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել «Անբերդ» ՍՊ ընկերությունը, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 930.0քմ մակերեսով Ռուսթավելի 63/3 հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2.734.200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված հողամասը, մարտի 24-ի որոշմամբ, օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` կառուցապատման նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 360.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/8 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2008թ. մայիսի 7-ին հիշյալ՝ 689.040 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Շչերբինայի 19գ հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/9 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից 1200.0 քմ մակերեսով Մ.Մկրտչյան 48 հասցեով հասցեավորված առանձնացման նպատակով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2010թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ 2.296.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հիշյալ հողամասն առանձնացրել է որպես գույքային միավոր, որի արդյունքում նշված ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը հնարավորություն է ստացել օտարել այն և 2010թ. մարտի 29-ին հողամասն օտարվել է քաղաքացու:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի ¾ հասցեի, համայնքային սեփականություն հանդիսացող 325.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև՝ 2010թ. հոկտեմբերի 12-ին, հիշյալ՝ 622.050 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2010թ. նոյեմբերի 18-ին, հիշյալ՝ 3.240.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որի վրա հետագայում կառուցվել և շահագործվել է գազալցակայան:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղ 11/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. փետրվարի 24-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 267.51 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 332.247 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 758.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 941.436 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- նշված է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}