Փաստաբանը՝ ԲԴԽ-ին. Տղերք, դուք հա՞յ եք ընդհանրապես
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ահազանգում է՝ ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել Վարդան Գրիգորյանին՝ պատերազմին մասնակցած Տիգրան Ավետյանին չկալանավորելու համար։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ԲԴԽ-ի որոշմամբ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել առաջին իսկ օրերից միակ եղբոր հետ տարբեր ջոկատների, կանոնավոր բանակի կազմում Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին մասնակցած անձին կալանավորելու միջնորդությունը մերժելու համար։
Այդ անձին առաջադրված անհիմն մեղադրանքը, կալանավորման հիմքերի ու պայմանների բացակայությունը մի կողմ դրած, տղերք, դուք հայ ե՞ք ընդհանրապես»,- գրել է Րաֆֆի Ասլանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան