«Ժողովուրդ». ՔՊ-ում չեն ընդունել Արփի Դավոյանին ԱԺ-ում որևէ պաշտոն տալու տարբերակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որևէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որևէ հանձնաժողովի նախագահ:
Ըստ այդ տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, և մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաև հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս խմբակցության փակ քննարկումների ժամանակ ամեն ինչ արել է, որ դառնա գոնե Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ, որը, սակայն, տվել են Վահե Ղալումյանին: Այսինքն՝ Արփի Դավոյանը առաջադրվել է ներքին քվեարկության ժամանակ այդ պաշտոնում, սակայն թիմը նախընտրել է ձայն տալ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան