Մամիջանյանը ՔՊ-ական պատգամավորին մեղադրեց Արևելագիտության դեկանի մասին ստելու համար
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում հայտարարեց՝ եղել է ՀՀԿ-ի իշխանության ամենաակիտիվ քննադատներից մեկը։
«Օրինակ, երևի այդ պատճառով էր, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված իմ ֆակուլտետի դեկանն ինձ պարբերաբար կանչում էր իր սենյակ ու ասում՝ էդ մեր նախագահի մասին ինչի՞ ես էդքան բան գրում, բա չե՞ս մտածում, որ առաջադիմությանդ վրա կազդի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Ելույթին արձագանքող «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նկատեց՝ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով։
«Ախր մի քանի անգամ ասեցի՝ չեմ ուզում խոսել։ Պարոն Ալեքսանյան, իմ կարծիքով մեղմ ասած, դուք գերագնահատում եք ձեր դերը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որովհետև ես 2008 թվականից Հանրապետական եմ, պարզվեց, որ դուք մեր իշխանության թիվ մեկ քննադատողներից եք, բայց ես ձեր մասին լսել եմ 2018-ին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա իշխանական պատգամավորին մեղադրել ստելու համար, հիմնավորեց՝ Ալեքսանյանն արտերկրում է եղել, երբ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում դեկան է նշանակվել Ռուբեն Մելքոնյանը։
«Ու ամենաահավորն այն էր, որ բարդ չէր այդ տեղեկատվությունը ստանալ՝ ինքն ասաց, որ ձեզ հետ նման խոսակցություն երբևէ չի ունեցել»,-ասաց նա։
Մամիջանյանը նաև հասցրել է ճշտել, որ ՔՊ-ական գործիչն իր դիպլոմայինը պաշտպանել է նվազագույն միավորներով, այն էլ կարգի խնդիրներով, ժամկետների ուշացմամբ։
«Դրա համար ասում եմ, մազոխիզմի խնդիր կա, մի ստիպեք, որ խոսեմ»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը։
24news.am-ը թեմայի վերաբերյալ գրել է.
«ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, պարբերաբար հախուռն և աղմկահարույց ելույթներով աչքի ընկնող Վահագն Ալեքսանյանն ի նկատի ունի նույն ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին, ով, ի դեպ, իսկապես սկսել է ղեկավարել ֆակուլտետն այն ժամանակ, երբ նույն Ալեքսանյանը մեկնել էր Հորդանան սովորելու։ Ալեքսանյանի վերադարձել է արտերկրից 2018 թ-ի մայիսին, երբ իր իսկ մատնանշած նախագահը (Սերժ Սարգսյանը - խմբ.) արդեն հրաժարական էր տվել, ու երկրում տեղի էր ունեցել իշխանափոխությունը։
24News-ին, սակայն, այլ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան։ Ալեքսանյանը մեկ անգամ հեռացվել է ԵՊՀ-ից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով ու վերականգնվել իբրև ուսանող որոշակի միջամտություններից հետո։
Ի դեպ, ըստ ֆակուլտետի մեր աղբյուրների, նույն Ալեքսանյանն իր ողջ ուսումնական գործընթացի ժամանակ աչքի է ընկել բավական ցածր առաջադիմությամբ, իսկ դիպլոմայինի պաշտպանությանը կարողացել է մասնակցել կրկին «հատուկ թույլտվությունից» հետո այն պարզ պատճառով, որ ուշացրել էր ժամկետները»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Կոկոշներն ավելի մեծ օգուտ են տվել, քան ձեր առած ՍՈւ-երը
- Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը. Իշխան Սաղաթելյան
- Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մեջ. Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան