Ռուսաստանը զինում է Տաջիկստանում իր ռազմաբազայի զինանոցը
Փոքր սպառազինության վերջին մոդելները, ինչպես նաև լայնածավալ կրակ արձակող սարքերը և «Վերբա»-ն բերվել են արտասահմանում գտնվող Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտ` Տաջիկստանի բազա:
Նրանք բոլորը ներգրավված են եղել Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորավարժություններում, որոնք անցկացվել են Աֆղանստանում ապակայունացման ֆոնին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
«201-րդ ռազմակայանը ստացել է «Կալաշնիկով» վերջին գրոհային հրացաններ, «Յարիկին» տեսակի ատրճանակներ՝ փոխարինելու «Մակարով» տեսակի ատրճանակներին, ժամանակակից բանակային դիպուկահար հրացաններ՝ խոշոր տրամաչափի ԱՍԿ-Մ, նետման բարձր հեռահարության հրանոթներ և «Վերբա»։ Այս ամբողջ սպառազինությունն օգտագործվել է ռուսական ստորաբաժանումների կողմից Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են Աֆղանստանում իրավիճակի ապակայունացման ֆոնին»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին