Գերիների հարազատները գիշերել են կառավարության շենքի դիմաց
Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող տղաների հարազատներն արդեն երկրորդ օրն է՝ կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գիշերել են կառավարության շենքի դիմաց։
Խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկանում են Նիկոլ Փաշինյանից տեղեկանալ, թե երբ են վերադարձնելու իրենց որդիներին, եղբայրներին։
Հիշեցնենք, որ նրանք դուրս են եկել փողոց «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Աջակցեք հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձման գործընթացին», «Հրադադարի հայտարարության բոլոր դրույթները պետք է կատարվեն», «Ադրբեջանն առևանգել է Հայաստանի քաղաքացիներին ու ապօրինի կերպով չի վերադարձնում նրանց», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը ոտնահարում է Ժնևի կոնվենցիան» օտար լեզուներով այս ու այլ գրություններով փոքրիկ պաստառներով։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների հարազատները շարունակում են խաղաղ ակցիան՝ կառավարության շենքի դիմաց
- «Մինչև ե՞րբ սպասենք». Գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց են