Իրավունք 14:19 10/08/2021 Հայաստան

Արմեն Գևորգյանի բացակայությունը գնահատվեց ոչ հարգելի

ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանն այսօր էլ չէր ներկայացել դատական նիստին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստում նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց,  Գևորգյանը մասնակցում է օգոստոսի 2-ից մեկնարկած ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքներին, օբյեկտիվ պատճառով չի կարող մասնակցել այս նիստին, ավելին, «Հայաստան» խմբակցության կողմից նա առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային ու ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ այս օրերին ԱԺ-ում ընթանում է հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Հերթականութունը դեռ հայտնի չէ։

«Չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաև այսօր»,-դատավորի հարցին ի պատասխան տեղեկացրեց Ալեքսանյանը։

Պաշտպանը դատարանին խնդրեց՝ հաշվի առնելով այդ հանգամանքները, Գևորգյանի բացակայությունը համարել հարգելի։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի, Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների Սահմանդրության համապատասխանությանը։

Մեղադրող դատախազն ասաց՝  ԱԺ նիստին մասնակցելու պատճառով դատական նիստին չմասնակցելը չի կարող հարգելի համարվել։ Նա առաջարկեց բացակայությունը համարել անհարգելի։

Դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայումս Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ընդգծեց, որ ԱԺ-ում ընթացող նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի այդ, խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։

«Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ», - ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ առաջարկելով տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։ 

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։
  
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ ժամը 13։00-ին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}