Մշակույթ 17:15 10/08/2021 Հայաստան

Կոնստանտին Իշխանով. Այս տարվա «InClassica»-ն՝ համաշխարհային մակարդակի միջոցառում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայում տեղի կունենա «InClassica» երաժշտական փառատոնը, որին կմասնակցի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (ՀՊՍՆ)` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Փառատոնի կազմակերպիչներից է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որի նախագահ Կոնստանտին Իշխանովը պատասխանել է Panorama.am-ի հարցերին:

Panorama.am- Պարոն Իշխանով, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը բազմաթիվ մշակութային միջոցառումներ է իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում, ունի կրթական ծրագրեր, աջակցում է անհատ երաժիշտների։ Ո՞րն է հիմնադրամի գլոբալ նպատակը։

Կոնստանտին Իշխանով- Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) հիմնական նպատակը, ինչպես անվանումն է հուշում, աշխարհով մեկ մշակութային ծրագրեր իրականացնելն է, նաև ակտիվորեն աջակցելն ու զարգացնելը։

Մեր գործունեության բնույթը հիմնականում եվրոպական է: Հիմնադրամն իրականացնում է մի շարք միջոցառումներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում, Միջին Արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Անկախ նրանից, թե որտեղ է այն գործունեություն ծավալում՝ մեր առաքելությունը մնում է նույնը՝ աջակցել մեր քաղաքակրթության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մշակութային կարևոր փորձի տարածմանն ու պահպանմանը և, որ ամենակարևորն է, ներդրում կատարել կատարողների հաջորդ սերնդի արվեստագիտական կրթության ու կարիերայի ապահովման գործում:

Panorama.am- Հիմնադրամի աշխատանքներին հետևելով՝ կարելի է ասել, որ այն իր գործունեությամբ հանրայնացնում է դասական երաժշտությունը։ Հետաքրքիր է, մեր օրերում, երբ աշխարհն ապրում է արագ տեմպի մեջ, երբ գերակայում են նոր տեխնոլոգիաները, դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այն պահպանողական է։

Կոնստանտին Իշխանով- Միգուցե ճիշտ է, որ դասական երաժշտությունը համարվում է հիմնաքար, գուցե որոշ առումներով նաև պահպանողական մշակութային ուղղություն ժամանակակից աշխարհում։ Մի հարցում ենք անսասան՝ շարունակել աջակցել արվեստի այս հրաշալի ոլորտին և ընդունել մեր հասարակության մեջ նրա ունեցած անժխտելի ներդրումն ու ճանաչումը, նաև այն անհաշիվ օգուտները, որ տրվում են կատարողներին և ունկնդիրներին։

Այն դրական ազդեցությունը, որ դասական երաժշտությունն ունենում է երեխայի ընդհանուր կրթության և բոլոր առարկաների յուրացման հմտությունների վրա, վերոնշյալի փայլուն օրինակն է։ Եկեք չմոռանանք, որ ժամանակակից ֆիլմերի և տեսախաղերի երաժշտությունը (ոլորտներ, որոնցից հաճույք են ստանում մարդիկ), հիմնականում դասական են իրենց բնույթով:

Ես կարծում եմ, որ եթե մարդիկ ավելի շատ ժամանակ ծախսեին դասական երաժշտության հետ իրենց ունեցած կապն ուսումնասիրելու վրա, նրանք կգիտակցեին, որ դասական երաժշտությունն ավելի սերտ կապ ունի իրենց հետ, քան կարող էին պատկերացնել։

Panorama.am- Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հիմնադրամն անցկացնելու է «InClassica» փառատոնը, որի կազմակերպիչներից է նաև Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Այն 10-րդն է՝ հոբելյանական։ Խնդրում եմ ասել, թե 10 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեք այս փառատոնի շրջանակում և ինչո՞վ է աչքի ընկնելու այս տարվա փառատոնը։

Կոնստանտին Իշխանով- Կարծում եմ՝ մի քանի բան է պետք նշել այստեղ։ Նախ՝ ինչ վերաբերում է նախորդ փառատոներին, մենք առաջին կազմակերպությունն էինք, որ Մալթա բերեց Գրիգորի Սոկոլովի, Նիկոլայ Լուգանսկու և Մաքսիմ Վենգերովի նման կատարողների։ Դասական երաժշտության երկրպագուների հետ զրուցելով՝ մենք իմացել ենք, որ այսպիսի առիթներն իսկապես իրենց համար յուրահատուկ փորձառություն են եղել և փառատոնին մասնակցությունը մեծ ճանաչում է բերել իրենց երկրին։ Մենք շատ հպարտ ենք. սա փառատոնի զարգացման պատմությունն է:

Դեռևս 2010 թվականին կյանքի կոչվելով՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայուն առաջընթաց գրանցեց՝ տարեցտարի հյուրընկալելով ավելի հրաշալի արվեստագետների և ավելի մեծ թվով հանդիսատեսի, որն իր ուրույն տեղը գտավ Մալթայի մշակութային օրացույցում։

Փաստացի նախորդ փառատոների այդքան հաջողակ լինելը հանդիսացել է առանցքային գործոն այս տարվա հոբելյանական փառատոնը Դուբայում անցկացնելու Հիմնադրամի որոշման հարցում, և դա է պատճառը, որ մենք հպարտորեն նշում ենք նման եզակի միջոցառման  տասներորդ հոբելյանը։

Ինչ վերաբերում է, թե ինչով է «InClassica» փառատոնն այս տարի առանձնանում, ապա ես խորհուրդ կտայի ձեր ընթերցողներին այցելել փառատոնի վեբկայքը, որտեղ նրանք կարող են տեղեկատվություն գտնել Դուբայում անցկացվելիք համերգների, մենակատարների, նվագախմբերի և դիրիժորների վերաբերյալ։ Փաստն այն է, որ այս տարվա «InClassica»-ն ոչ միայն առանձնանում է նախորդ տարիների փառատոներից, այլև դիտարկվում է որպես համաշխարհային մակարդակի միջոցառում, որն անկասկած արժանի է միևնույն հեղինակության, ինչպես աշխարհի տարբեր երկրներում անցկացվող այլ հեղինակավոր միջոցառումները:

Panorama.am- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես են գալու փառատոնի շրջանակներում։ Եվ կարծես թե առաջին անգամ չէ, որ համագործակցում եք այս նվագախմբի հետ։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը նվագախմբի և դրա հայտնի մենակատարների կատարողական վարպետության մասին։

Կոնստանտին Իշխանով- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի զարգացմանն ու նվիրմանը հետևելը մեծ առավելություն է եղել մեզ համար: Իսկապես եզակի է: Եթե հաշվի առնենք, որ մաեստրո Սերգեյ Սմբատյանն այս նվագախումբը հիմնել է ընդամենը տասնութ տարեկանում, որն ի սկզբանե ստեղծվել էր որպես երիտասարդական նվագախումբ, հուշում է այն մասին, թե որքան են այս նվագախումբը, նրա անդամներն ու դիրիժորը զարգացել ու հասունացել: Նրանց կատարումները և մոտեցումն իրենց աշխատանքին, իսկապես տպավորիչ է, և ես նրանց մաղթում եմ լավագույնն իրենց գերազանց աշխատանքում թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Panorama.am- Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը նաև Հայաստանում դասական երաժշտության ներկայիս վիճակի մասին:

Ինձ մեծագույն հաճույք է պատճառում իմանալ, որ, չնայած այն դժվարություններին, որոնք  առկա են Հայաստանում, ոչ միայն իրականացվում են դասական երաժշտական միջոցառումներ, այլև արվեստի այս ճյուղը շարունակում է ծաղկել։ Ամենայն ազնվությամբ՝ ես չեմ կարող ասել, որ տեղյակ եմ Հայաստանում կատարվող բոլոր մշակութային իրադարձությունների մասին, քանի որ համոզված եմ, որ պատկերացնում եք, թե որքան շատ ժամանակ եմ ներդնում Հիմնադրամի աշխատանքներում՝ թե՛ Մալթայում, թե՛ այլուր։ Ինչևէ, ես, իհարկե, տեղյակ եմ, որ օրինակ՝ մաեստրո Սմբատյանը բազում կրթական ծրագրեր է մեկնարկել Հայաստանի երեխաների համար՝ չնայած դիրիժորական իր խիստ գրաֆիկին։

Հետևյալ երկու գործոններն էական նշանակություն ունեն դասական երաժշտության աջակցման հարցում՝ ստեղծել հարթակ նրանց համար, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում ոլորտում և շարունակել ապահովել ամբողջ ոլորտի շարունակական զարգացմանն ուղղված աջակցությունը։ Ես հասկանում եմ, որ նա նաև ներգրավված է մի շարք մրցույթների, ժամանակակից կոմպոզիտորների մասնակցությամբ փառատոների և այլ միջոցառումների կազմակերպման հարցերում, որն իհարկե անհավանականորեն կարևոր է այս տարածքում երկրին ՝ իր ողջ պոտենցիալն օգտագործելու գործում օգնելիս։

Panorama.am- Պարոն Իշխանով, զարգացման հիմքը կրթությունն է։ Ձեր ղեկավարած հիմնադրամը մեծ շեշտադրումներ է կատարում նաև կրթական ծրագրերի վրա։ Խնդրում ենք մի փոքր մանրամասնել Ձեր կրթական ծրագրերը։

Կոնստանտին Իշխանով- Իհարկե՛, իրականում մեր կրթական ծրագրերով մենք ամենաշատն ենք հպարտանում։ Օրինակ՝ այս ամառ Դուբայում մենք ո՛չ միայն կազմակերպելու ենք «InClassica»-ն, այլև ներկայացնելու ենք Միջին Ասիայի դասական երաժշտության ակադեմիան ( Middle East Classical Music Academy )։ Այս հրաշալի ծրագիրը ներառելու է դաշնամուրի և ջութակի վարպետաց դասեր աշխարհի լավագայույն պրոֆեսորների կողմից, ինչպես նաև կազմակերպվելու են ցերեկային համերգներ, որոնցում հիացմունքով ուզում եմ նշել, որ հանդես է գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Մենք վերջերս իրականացրել ենք նաև երգեցողության վարպետաց դասեր Մալթայում և նմանատիպ նախաձեռնություններ հաճախ ենք իրականացնում տարվա ընթացքում՝ համագործակցելով տեղի ինստիտուտների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Մալթայի երաժշտական դպրոցը։

Պետք է նաև նշել, որ Դասական դաշնամուր /Classic Piano/ մրցույթը, որը տեղի է ունենալու Դուբայում՝ Ակադեմիայի հետ միևնույն ժամանակ, ըստ ինձ, միջոցառումներին կրթական արժեք փոխանցելու մեր փիլիսոփայության շարունակությունն է։ Մրցակիցները, ի վերջո նաև մրցանակակիրները, ո՛չ միայն կծառայեն որպես յուրահատուկ օրինակ այն բանի, թե ինչի կարող են հասնել երիտասարդները, այլև կօգնի մասնակիցներին իրենց մասնագիտական աճի հարցում, ինչը, կարծում եմ, յուրաքանչյուրիս կրթական զարգացման ամենակարևոր մասն է։

Ես նաև երջանկությամբ ուզում եմ հայտարարել, որ Միջին Արևելքի Դասական երաժշտության ակադեմիայի բոլոր ուսանողներին ազատ մուտքի հնարավորություն կտրվի «InClassica» փառատոնի բոլոր համերգներին, մի բան, որ, ըստ մեր համոզմունքի՝ ոգեշնչման մեծ աղբյուր կլինի այս խոստումնալից երիտասարդ երաժիշտների համար։

Panorama.am- Հիմնադրամը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև հայաստանյան կոլեկտիվներին, հայ երաժիշտներին՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող։ Հետաքրքիր է Ձեր՝ որպես մշակութային ոլորտում գործունեություն ծավալող մարդու կարծիքը՝ հայ երաժիշտները համաշխարհային երաժշտական աշխարհում մրցունա՞կ են։

Կոնստանտին Իշխանով- Գաղտնիք չէ, որ հայ կատարողները լավ ներկայացված են դասական երաժշտության աշխարհի վերին կարգերում, ներառյալ՝ բազմաթիվ միջազգային համբավ ունեցող մենակատարներ ու կոմպոզիտորներ։ Հայ կատարողները հաճախ ամենաբարձրն են պարգևատրվում խոշոր միջազգային երաժշտական մրցույթներում և աշխարհով մեկ հիացմունքի են արժանանում իրենց յուրահատուկ ու տևական ավանդի համար։

Փաստացի, եթե ուսումնասիրենք աշխարհասփյուռ հայ երաժիշտների պատմությունը՝ հաշվի առնելով խոշոր փառատոներին նրանց մասնակցությունը և միջազգային նվագախմբերի նվագակցությունը, ակնհայտ է, որ նրանք ո՛չ միայն մրցակցային են, այլև բավականին ուժեղ դիրք են գրավում այս ոլորտում, ինչը ժամանակի ընթացքում անկասկած ավելի կամրապնդվի։

Առանցքայինը, ինչևէ, կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցությունն է, որպեսզի կարողանանք արվեստագետների հաջորդ սերունդներին օգնել իրենց պոտենցիալը զարգացնելու և, ի վերջո, իրենց երկիրը համաշխարհային բեմում առաջխաղացնելու գործում։  Ես կասկած չունեմ, որ Հայաստանի հրաշալի կատարողներն այս տաղանդավոր երիտասարդների հետ միասին կշարունակեն ծառայել իրենց երկրին և հանդես գալ որպես այս հպարտ ազգի դեսպաններ և՛ հիմա, և՛ ապագայում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}