Ուռուտը կրկին հաղթեց․հանրային լսում չի կայացել
Ուռուտը կրկին հաղթեց։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:
«Այսօր Ուռուտում նախատեսված հանրային լսումները կրկին տապալվեցին, լսումների նախաձեռնողները վերջին պահին փոխանցեցին, որ չեն գալիս։
Հանքին դեմ հավաքված ուռուտցիների պահանջով կազմվեց արձանագրություն, որ իրենք դեմ են հանքին և դեմ են այս թեմայով գյուղում հետագա լսումների իրականացմանը,
SOS Ուռուտ,
Նոր հանք չի լինելու»,- գրել է նա։
Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու մտադրություն ունեցող «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում