Հայտարարագրերիցս դուրս ինչ որ գտնեք՝ ձերն է. Վահե Հակոբյանը իշխանության ներկայացուցիչներին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանից հետաքրքրվեց, թե իր հայտարարագրում առկա պատկառելի ունեցվածքը, մասնավորապես՝ Իսպանիայի բնակարանը և ԱԺ հարակից Դեմիրճյան փողոցում գտնվող երկու բնակարանները ե՞րբ է կուտակել:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ երբ պետական համակարգից դուրս է եկել, սկզբում պայմանագրային հիմունքներով, այնուհետև՝ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում աշխատել է «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունում, այդ ժամանակ էլ կուտակել է ունեցվածքը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ Խանդանյանի հիշատակած 2 բնակարանները 100% տոկոս վարկով է ձեռք բերել, իսկ Իսպանիայի բնակարանի արժեքի 80 %-ն է եղել վարկ:
«Ասեմ ավելին, երեք տարի է ձեր թիմն, ուժային համակարգի միջոցով, փորձում է ինչ-որ բան գտնի: Հայտարարագրերիցս դուրս ինչ-որ գտնեք՝ ձերն է»,-ասաց Վահե Հակոբյանը: